211652_close_icon
views-count923 դիտում article-date 14:53 01-05-2015

ԼՂՀ նախագահը մասնակցել է արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում արցախցի անվանի բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի խորաքանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հրաչյա Բեգլարյանի ավանդը հայ գրականության, մշակույթի զարգացման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում, ինպես նաեւ ազգային-ազատագրական պայքարում ու պետականաշինության մեջ` հավելելով, որ ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը ներկա եւ ապագա սերունդների պարտքն է: Արարողության մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ քաղաքացիներ: ԱՅս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Նմանատիպ նյութեր