135677 դիտում
17:34 22-08-2022
Ինքնասպանություն՝ Լոռու մարզում. լոգարանում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու կախված դի. ժամանել է մարզի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի տներից մեկում կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանը:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար Հովհաննես Հայրապետյանը, պարեկներ Դավիթ Հարությունյանն ու Մկրտիչ Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանն ու ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Սուրեն Բագրատունյանը:
Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում՝ լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+