211652_close_icon
views-count73745 դիտում article-date 12:27 22-08-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկային ծառայության գնդի դիմաց՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է ինքնաշեն ականանետի ական, ոստիկաններն ու պարեկները բնակիչներին տարհանել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի 8 շենքի 1-ին մուտքի նկուղում կասկածելի պայթուցիկ կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Տեղում Ի. Մեսրոպյանի և Ա. Իսախանյանի կարգադրությամբ բնակիչներին տարհանել են։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Ազատ Դանիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Գասպարյանի գլխավորությամբ։

Քիչ առաջ ԱԻՆ ՓԾ ինժեներական և հրշեջ-փրկարարական ջոկատի սակրավորներ Մարտին Ափոյանն ու Օնիկ Դավթյանը նկուղում հայտնաբերել են ինքնաշեն մարտական ականանետի ական, և կան կասկածներ, որ այն մարտական է։

Այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն փորձագետները։ 

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Դեպքի վայր է ժամանել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 193+
193+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր