211652_close_icon
views-count124128 դիտում article-date 09:28 18-08-2022

Դաժան ու ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջն ու ապա ինքնասպանություն է գործել՝ Նոր Հաճնի կամրջից ցած նետվելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի տներից մեկում կնոջ դի կա։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Մհեր Մինասյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 71-ամյա Սվետլանա Ավագյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետք։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ժամանել են Կոտայքի մարզային քննչական վարչության պետի ծառայության գծով տեղակալ Գևորգ Զաքարյանը, ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արամ Մխիթարյանի գլխավորությամբ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է՝ կամրջի տակ հայտնաբերվածը Նոր Գեղիի բնակիչ՝ 73-ամյա Սամվել Ալեքսանյանն է, ով սպանվածի ամուսինն էր։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ ամուսինը կնոջը սպանել, ապա կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով։ 

Երկու դեպքերի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակների դատաբժշկական փորձաքննություններ։ 

Կամրջի տակից տղամարդու դին դուրս բերելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ մոտ 2 կմ դժվարանցանելի այդ հատվածից դին ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի և ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ Նոր Հաճնի կամրջի վրա հայտնաբերել են «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկությունների, սպանությունը կատարողինն է, ով սպանությունը կատարելուց հետո ավտոմեքենայով եկել է Նոր Հաճնի կամուրջ, կայանել ավտոմեքենան ու իրեն ցած նետել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 416+
416+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր