119019 դիտում
15:07 09-08-2022
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. Արաբկիրի թաղապետարանի մոտ բախվել են Opel-ն ու Lexus-ը, վերջինս գլխիվայր շրջվել է, մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կա 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Lexus-ը գլխիվայր շրջվել է։
Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 ջոկատը՝ խմբի պետ Նորայր Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Այս պահին տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռաֆայել Գրիգորյանն ու Բենիկ Շահբազյանը։
Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերում փրկարարները, իսկ վարորդներին տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերում ԱԻՆ հոգեբանները։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գեղամ Գալստյանի, Արթուր Ադամյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մանուկյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 277+
277+