211652_close_icon
views-count23700 դիտում article-date 18:50 05-08-2022

Վիճաբանություն՝ Երևանի թիվ 19 պոլիկլինիկայում. քարե ժամացույցով հարվածել են տնօրենի գլխին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Մալաթիայի  քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել հուլիսի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ Սամվել Սարգսյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ  այդ օրը՝ ժամը 15:00–ի սահմաններում, իր աշխատասենյակում վիճաբանություն է տեղի ունեցել իր և մի քաղաքացու միջև, որի ժամանակ վերջինս սեղանին դրված քարե ժամացույցով հարվածել է իր գլխին:

Պոլիկլինիկա մեկնած ոստիկաններին ու քննիչներին Սամվել Սարգսյանը հայտնել է, որ ինքը պոլիկլինիկայի գլխավոր բժիշկն է և ստացել է մարմնական վնասվածք:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ քաղաքացու անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր