Թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլը շարունակվում է. աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայում գործադուլը շարունակվում է: 
Աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ: Մոտ 160 հոգանոց աշխատակազմի 110 ներկայացուցիչներ նամակ են ուղղել քաղաքապետարան՝ պոլիկլինիկայի ղեկավարի պաշտոնում առաջարկելով այլ մասնագետի՝ նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանի թեկնածությունը:
Մայիսի 17-ին ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այցելել էին թիվ 16 պոլիկլինիկա: 
Այնտեղ նրանք լրագրողների ներկայությամբ պնդում էին, որ աշխատակիցներից բազմաթիվ ահազանգեր ունեն այն մասին, որ տնօրեն Մարինե Ստեփանյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ: 
Մ. Ստեփանյանը տնօրենի պաշտոնից ազատվեց, իսկ այսօր քաղաքապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց պոլիկլինիկայի աշխատակիցներից մեկին, ում դեմ էլ բողոքում են պոլիկլինիկայի մյուս աշխատողները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

