211652_close_icon
views-count105458 դիտում article-date 15:19 05-08-2022

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. մի քանի գյուղերի բնակիչներ 3 օր է, հոսանք չունեն, նրանք պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ փակելով ճանապարհներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3-րդ օրն է, ինչ Արագածոտնի մարզի Արտենի, Արագածավան, Լուսակն, Արգինա, ինչպես նաև Թուրքիայի հետ պետական սահմանի մի քանի ուղեկալներ հոսանքազրկված են։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Արտենի գյուղի կենտրոնական փողոցում են հավաքվել գյուղացիները և ուզում են հասկանալ, թե ինչ են մտածում ՀՀ կառավարությունում ու Արագածոտնի մարզպետարանում, որպեսզի պարտավորեցնեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ կարճ ժամանակում խնդիրը լուծի։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «3 օր է, որ հոսանք չունենք։ Մարդիկ խանութներ են աշխատացնում, ու էս պահին խանութների բոլոր փչացող ապրանքներն այլևս պիտանի չեն։ Որոշ խանութների տերեր գեներատոր են միացրել, բայց դա էլ այնքան հզորություն չունի, որ սառեցնի սնունդը։ 5 տարի է՝ պայքարում ենք, որպեսզի պայմանագրով նախատեսված 220 վոլտ հոսանքը մատակարարեն, բայց դրա փոխարեն 80 վոլտ հոսանք ենք ստանում։ Գյուղում ոչ մի նորմալ հենասյուն չկա, հոսանքի լարերը թույլ կախված են, ու եթե էս փտած հենասյուների տակով ինչ-որ մեկն անցնի ու հենասյունը ընկնի այդ մարդու վրա, արդեն չենք զարմանա»։

Գյուղացիները նշում էին նաև, որ էլեկտրոցանցի անպատասխանատու աշխատանքի արդունքում 15 հազար բնակչություն հայտնվել է 90-ական թվականների գրկում. «Եթե այն ժամանակ գոնե օրը մի քանի ժամ հոսանք էինք ունենում, ապա 3-րդ օրն է՝ անլույս, կարելի է ասել նաև՝ անհույս նստած ենք։ Էլեկտրականության բացակայության պատճառով անգամ չենք կարողանում հոգալ սանիտարահիգիենիկ պայմանները, քանի որ պետք է հոսանք լինի, որ ջուր լինի, իսկ եթե հոսանք չկա, էլ ի՞նչ ջուր ունենալու մասին է խոսքը։ Հիմա, որ բռնենք, ճանապարհները, փակենք, կասեք՝ փակեցին։ Բա էլ ի՞նչ անենք, ո՞ւմ դիմենք։ 3-րդ օրն է՝ էլետրոցանցից հստակ պատասխան չենք ստանում. ոչ գվվում են, ոչ բվվում են։ Հետաքրքիր է՝ կառավարությունում նստած այդ պաշտոնյաները, եթե մի ժամ անլույս մնային, պատկերացնում ենք՝ ինչ կանեին։ Կառավարությունում արտահերթ նիստ կգումարեին ու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը անարգանքի սյունին կգամեին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր