Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այցելել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Այս մասին պետնախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում
«Ես այցելել եմ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ՝ ծանոթանալու վիրավորների բուժսպասարկման ընթացքին: Զինվորական ու քաղաքացիական բժշկական անձնակազմերի կողմից արվում է ամեն ինչ վիրավորներին պատշաճ բուժսպասարկում ապահովելու համար»,- գրել է նա: