211652_close_icon
views-count19471 դիտում article-date 14:32 03-08-2022

Խոշոր հրդեհ Երևանում․ Նուբարաշենում տան հրդեհի դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են բնակիչները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11-րդ փողոցի 16-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Նուբարաշենի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Ու մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերերն ու բնակիչները։ 

Այնուհետև ժամանած հրշեջները մարել են կրակը։ Տան ահագին հատված վերածվել է մոխրակույտի։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արայիկ Գևորգյանն ու Արթուր Մանուկյանը։

Ժամանել է նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Թե ինչն է եղել բնակարանում առաջացած հրդեհի պատճառը՝ պարզվում է։

Նուբարաշենի ոստիկաններն էլ պարզում են, թե արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։

Առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև բժիշկների հերթապահ խումբը։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր