Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին
Ուկրաինական եգիպտացորենով բեռնված առաջին նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից «հացահատիկային համաձայնագրի» շրջանակներում, Ստամբուլ կհասնի երեքշաբթի՝ օգոստոսի 2-ին։ Հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Գործակալության փոխանցմամբ՝ «Ռազոնի» անունով նավը Օդեսայից ուղեւորվել է լիբանանյան Տրիպոլի նավահանգիստ։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն՝ նավը Ստամբուլի ափերի մոտ ստուգում անցնելուց հետո կշարունակի իր ընթացքը դեպի Լիբանան։