1856 դիտում
11:27 01-08-2022
Խնձորեսկում գործող պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. վտանգավոր սննդամթերք է թողարկվել. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Մանե Գրիգորյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի «Չանախ» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ):
ՍԱՏՄ-ն հայտնում է, որ որոշման հիմքը վտանգավոր սննդամթերքի թողարկումն է: Տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների վերահասկողական միջոցառումների ընթացքում լաբորատոր փորձաքննության են հանձնել ընկերության «Չանախ» տեսակի պանրի նմուշը:
Արդյունքում պարզվել է, որ այն չի համապատասխանում չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Խախտման վերացման համար Տեսչական մարմինը սահմանել է ժամկետ:

Նմանատիպ նյութեր
712 դիտում
14:31 12-09-2024
Խնձորեսկում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը
2660 դիտում
14:57 20-08-2021
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Այս բաժնից
985 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1051 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
676 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում