211652_close_icon

Խնձորեսկում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը. ՍԱՏՄ

views-count526 դիտում article-date 18:43 16-05-2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Թունյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Լոռի» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «S.aureus» ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Խնձորեսկում արտադրվող պանրում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ։

Նմանատիպ նյութեր