211652_close_icon

Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ

views-count2792 դիտում article-date 14:57 20-08-2021
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ՝ կասեցվել է «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (գ. Ամասիա): Հայտնում է ՍԱՏՄ-ն։

Կասեցման հիմնավոր պատճառ է եղել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմի խախատումը, այն է՝ արտադրամասի հատակը չի ունեցել հարթ մակերես, ինչը հնարավորություն չի տալիս հեշտորեն մաքրել և ախտահանել այն:

Կասեցումը կվերացվի խախտումը վերացնելուց հետո:

Նմանատիպ նյութեր