211652_close_icon

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն Արցախում հանդիպել են խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչների հետ

views-count1643 դիտում article-date 17:00 28-07-2022
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամներ՝ Տարոն Մարգարյանն ու Տիգրան Աբրահամյանը Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախի հարցով ընթացող գործընթացների, անվտանգային սպառնալիքների, Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր։

Կողմերը կարևորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր