1708 դիտում
13:36 28-07-2022
5 բժշկական կենտրոններ կկառուցվեն ու կվերակառուցվեն. ԱՆ-ին 851 մլն դրամ հատկացվեց
Կառավարության այսօրվա նիստում որոշեց վերաբաշխում կատարել 2022 թվականի տարեկան բյուջեի կապիտալ ծախսերում ու բժշկական հաստատությունների կառուցման ու վերակառուցման համար Առողջապահության նախարարությանը հատկացնել 851 միլիոն դրամ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գումարն ուղղվելու է 5 բժշկական կենտրոնների վերակառուցմանն ու կառուցմանը, ինչպես նաև 1 ԲԿ-ի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթի նախապատրաստմանը:
Կապիտալ հիմնանորոգվելու են Ինֆեկցիոն հիվանդություննեի ազգային կենտրոնը (163 մահճակալ, որից 6-ը վերակենդանացման), Վաղարշապատի հիվանդանոցը (90 մահճկալ, որից 8-ը՝ վերակենդանացման), Աշտարակի հիվանդանոցը (32 մահճակալ, որից 3 վերակենդանացման), Արտաշատի ԲԿ-ի պոլիկլինիկայի մասնաշենքը, ինչպես նաև Տաշիրի ու Կոտայքի «Նաիրի» ԲԿ-ների համար կառուցվելու են լրիվ նոր շենքեր համապատասխանաբար 30 եւ 25 մահճակալային ֆոնդով:
Բացի այդ, կազմվելու է Արթիկի ԲԿ-ի նոր մասնաշենքի կառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթը:
«Բոլոր ԲԿ-ները հագեցվելու են անհրաժեշտ նոր սարքավորումներով ու գույքով»,- ասաց Ավանեսյանը:
Նա նկատեց, որ կառուցվող եւ վերակառուցվող ԲԿ-ների թիվը կդառնա 13, որից երկուսը հանրապետական նշանակության, 11-ը՝մարզային. «Մինչ տարեվերջ կունենանք նաեւ եւս 6 բժշկական կազմակերպությունների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական փաթեթները, որոնց մի մասի կառուցման եւ վերակառուցման աշխատանքները կփորձենք հենց այս տարի մեկնարկել:

Նմանատիպ նյութեր
2595 դիտում
17:47 10-07-2020
Կոտայքում կկառուցվեն և կվերակառուցվեն 5 դպրոցներ
2044 դիտում
14:07 13-05-2021
Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում 5 դպրոցների մոդուլային շենքեր կկառուցվեն. հատկացվեց 500 մլն դրամ
Այս բաժնից
631 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
493 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
496 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել