211652_close_icon

Արմավիրում, Գեղարքունիքում եւ Արագածոտնում 20 բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ. Հատկացվեց 396,6 մլն դրամ

views-count1219 դիտում article-date 13:35 25-05-2023
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 396 մլն 600 հազար դրամ հատկացնել մի շարք մարզերում կրթական հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը:

«Այս նախագծով մենք իրականացնելու ենք նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար միջոցների հատկացումը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ արդյունքում 42 հաստատություն Արագածոտնում, Արմավիրում և Գեղարքունիքում կունենան ամբողջովին նոր, պայմաններին բավարարող և արդիական գույքով հագեցված կրթահամալիրներ և դպրոցներ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսումնական հաստատությունների ընդգրկման նախապայմանները հետևյալն են՝ դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների փոքր թիվը։

Նմանատիպ նյութեր