211652_close_icon
views-count1033 դիտում article-date 13:18 27-07-2022

Արարատ Միրզոյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը

Աշխատանքային այցով Պրահայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Չեխիայում Հայաստանի դեսպանությունում մասնակցել է հայ-չեխական հարաբերություններին նվիրված հանդիպմանը:

Հանդիպմանը չեխական կողմից ներկա են գտնվել Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկը, Պատգամավորների պալատի Անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ժաչեկը, Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Պավել Ֆիշերը, Սենատի ԵՄ հարաբերությունների կոմիտեի նախագահ Դավիդ Սմոլյակը և ԱԳ փոխնախարար Յարոսլավ Կյուրֆյուրստը։

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր