211652_close_icon
views-count1285 դիտում article-date 20:15 25-07-2022

Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում

ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայ-Ռուսական համալսարանի Ֆիզկուլտուրայի և առողջ  ապրելակերպի ամբիոնի վարիչ,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  փոխնախագահ, սուսերամարտից միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։ Որոշումը կայացրել է ՍՄՖ-ի գործադիր կոմիտեն։

ՍՄՖ-ի Փառքի սրահը ստեղծվել է 2013թ.: Նպատակն է հանրությանը և մարզաշխարհին ներկայացնել  մարզաձևի համաշխարհային ընտանիքում նշանակալի արդյունքներ ցույց տված  և մեծ ներդրում ունեցած մարզիկներին, մարզիչներին, մասնագետներին, գործիչներին . . .

Այդկերպ նաև  հարգանքի տուրք է մատուցվում յուրահատուկ  գնահատանքի արժանի երախտավորներին՝  ինչպիսին է մարզաձևում մեր երկրի առայժմ միակ ներկայացուցիչը:

Շնորհավորում ենք  Արմեն  Գրիգորյանին՝   հաճելի իրադարձության  համար և հաջողություն մաղթում  հետագա  գործունեության  ընթացքում: