«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ոչ-ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ
Քիչ առաջ, Պերտ քաղաքի «Օպտուս» մարզադաշտում (Ավստրալիա) տեղի ունեցավ ընկերական հանդիպում, որում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Աստոն Վիլայի» հետ (2:2):
25-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն առաջ մղեց մանկունիացիներին հաշվի մեջ, իսկ 42-րդ րոպեին մրցակցի կազմում Մեթյու Քեշը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Մանկունիանցիները առաջին գնդակը բաց թողեցին 49-րդ րոպեին, երբ Լեոն Բեյլին դիպուկ հարված կատարեց։ Հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Քալում Չեմբերսը հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» առաջին անգամ չկարողացավ հաղթել Էրիկ տեն Հագի գլխավորությամբ։ Նախորդ երեք խաղերում ՄՅՈՒ-ն հաղթել էր մրցակիցներին։