211652_close_icon
views-count2017 դիտում article-date 17:09 23-07-2022

Լիտվան չեղարկել է Ռուսաստանից դեպի Կալինինգրադ երկաթուղային փոխադրումների արգելքը

Լիտվան չեղարկել է Ռուսաստանից դեպի Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների արգելքը։ Ռուսաստանից բեռներն ու ուղևորները երկաթուղով Բալթիկ ծովի ափին գտնվող Կալինինգրադ են հասնում Լիտվայի տարածքով։ Հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Լիտվական երկաթուղիներին» (Lietuvos gelezinkeliai) պատկանող բեռնափոխադրող LTG Cargo ընկերությունը ուրբաթ վերսկսել է Ռուսաստանի եւ Կալինինգրադի միջև պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը, ինչպես նախատեսում է Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված ուղեցույցը։

Հունիսին Լիտվայի իշխանությունները վկայակոչելով Եվրամիության պատժամիջոցները արգելել են պողպատի և այլ գունավոր մետաղների տարանցումը իր տարածքով։ Կրեմլը սպառնացել է հակահարված տալ։

LTG Cargo-ն պարզաբանում է, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը պետք է համապատասխանի երեք տարվա միջինին՝ 2019-ի հունվարից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջը։ Միջին արժեքները յուրաքանչյուր ապրանքի կոդի համար առանձին կհաշվարկվեն, իսկ հայտերը կմերժվեն, եթե դրանց ծավալը հասնի միջին տարեկան արժեքներին:

Ապրանքները, որոնք նախկինում բեռնատարներով էին փոխադրվում, փոխադրումների միջին ցուցանիշը հաշվարկելիս չեն ներառվի։

Նմանատիպ նյութեր