211652_close_icon

Իրանի հարավ-արևմուտքում ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ

views-count977 դիտում article-date 15:20 23-07-2022
Առնվազն 20 մարդ է զոհվել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում, որոնք ավերածություններ են առաջացրել Իրանի հարավ-արևմտյան Ֆարս նահանգում, հայտնում է Iran Front Page-ը:

Էստահբան քաղաքի նահանգապետ Յուսեֆ Քարգարը շաբաթ օրը ասել է, որ հեղեղումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ռուդբալ գետը դուրս էր եկել ափերից հորդառատ անձրևների պատճառով:

Տուժած տարածքներ մասնագիտացված փրկարարական ջոկատներ են ուղարկվել: Նահանգապետը հայտնել է, որ 6 մարդ դեռ անհետ կորած է համարվում, ևս 55 մարդ փրկվել է։

Նմանատիպ նյութեր