4898 դիտում
13:36 23-07-2022
Տոկիոն թույլ չի տա Պուտինին ներկա գտնվել Սինձո Աբեի հուղարկավորությանը․ լրատվամիջոցներ
Տոկիոն մտադիր է թույլ չտալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկա գտնվել Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը տեղ է ունենալու սեպտեմբերի 27-ին։ Այս մասին հաղորդում է Sankei պարբերականը՝ կառավարական աղբյուրներին հղումով։
Պարբերականի տվյալներով՝ նման որոշման պատճառն անհատական պատժամիջոցներն են, որոնք Ճապոնիան սահմանել է ՌԴ նախագահի դեմ։
«Սակայն դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ չեն խզվել, ուստի ռուսական կողմը կտեղեկացվի արարողության մասին»,- նշված է հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Տոկիոն չի պլանավորում թուլացնել սահմանափակումները Վլադիմիր Պուտինի մուտքի համար, եթե նա հուղարկավորության արարողությանը ներկա գտնվելու ցանկություն հայտնի։ Ինչպես նշվում է հոդվածում, Ճապոնիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի ակնկալում ՌԴ նախագահի այցը։
Պարբերականը նաև ընդգծում է, որ Վլադիմիր Պուտինը շատ լավ է ճանաչել ճապոնացի քաղաքական գործչին և բավական մտերիմ էր նրա հետ․ վարչապետ եղած տարիներին Սինձո Աբեն բազմիցս հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ նյութեր
1515 դիտում
15:37 24-06-2015
Վլադիմիր Պուտինը ընդունել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի` Տոկիո այցելելու հրավերը
6047 դիտում
14:05 02-04-2018
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կարողությունը գրեթե 1 մլն դոլար Է
2439 դիտում
12:21 08-07-2022
Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի դեմ մահափորձ է կատարվել. վիճակը ծանր է, հանցագործը ձերբակալվել է
Այս բաժնից
1813 դիտում
20:23 24-12-2024
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
958 դիտում
20:10 24-12-2024
Սաակաշվիլիի կալանքը երկարաձգվել է սահմանի հատման գործով
883 դիտում
19:15 24-12-2024
Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին