211652_close_icon
views-count1097 դիտում article-date 12:31 23-07-2022

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային ծննդյան տարեդարձի առթիվ

Հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Այս մասին հայտնում է ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակը:

«Մեծարգո Նախագահ,
Թանկագին Սերջիո,

Ի սրտե ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Անկեղծորեն ուրախ եմ ի դեմս Ձեզ՝  Իտալիայի ժողովրդի նվիրյալ զավակի, փորձառու քաղաքական ու պետական գործչի, հայ-իտալական բարեկամության անկեղծ ջատագովի և իմաստուն մարդու ճանաչելու, Երևանում, Հռոմում կամ որևէ միջազգային հարթակում  յուրաքանչյուր հանդիպման, խորիմաստ զրույցների համար:

Մաղթում եմ Ձեզ, սիրելի Սերջիո, առողջություն և ամենայն բարիք»,- մասնավորապես ասված է Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր