211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:51 22-07-2022

Գնել Սանոսյանն ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ»-ի կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև՝ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն ՐաֆՖի Դուդակլյանը։

Այս հուշագրով կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը սերտորեն համագործակցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Մանկական զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է՝ խթանել համայնքներում սոցիալական ծառայությունների բարելավումը, բռնության կանխարգելման և ահազանգման համակարգի զարգացումը Հայաստանում և պատերազմի հետևանքով տեղահանված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանությանն ուղղված քաղաքական օրակարգերի կայացումը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ընդունված տարածքային զարգացման 2016-2025թթ. ռազմավարությամբ որպես առաջնահերթություն ամրագրվել է համայնքային մակարդակում որակյալ սոցիալական ծառայությունների մատուցման մատչելիության ապահովումը։
Նախարարը կարևորել է այս ոլորտում «Վորլդ Վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից տարվող աշխատանքները և ընդգծել համայնքներում սոցիալական ծառայությունների կարևորությունը։
ՐաֆՖի Դուդակլյանը ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:

Возможно, это изображение 2 человека и люди сидят

Возможно, это изображение 2 человека и люди сидят

Возможно, это изображение 8 человек, люди сидят и люди стоят

Возможно, это изображение 3 человека и люди стоят

Նմանատիպ նյութեր