211652_close_icon
views-count157819 դիտում article-date 14:16 22-07-2022

Վիճաբանություն և դանակահարություն Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Բալի» հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում․ բոլոր մասնակիցները կին են․ կա վիրավոր 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 21-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի կտրած ծակած վերք, թափանցող վերք առանց օրգանների վնասման, միջկողային զարկերակի վնասումով, հեմորալգիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Վարդան Խաչատուրյանը։ 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 29-ամյա Մարիա  Բ․-ն է։ 

Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում վիավորին, Կոտայքի մարզի ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ-ի աջակողմյան  հատվածում գործող «Բալի» հյուրանոցային համալիրից։ 

Այնուհետև Կոտայքի մարզի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության  քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի իրենց գործընկերների հետ, պարզում են, որ նշված հյուրանոցային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 35-ամյա Շուշանիկ Ռ․-ի, 25-ամյա Ռուզաննա Բ․-ի, 29-ամյա Մարիա  Բ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Մարինե Շ․-ի միջև։

Այնուհետև ոստիկաններին են միանում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ, և բացատրական աշխատանքների արդյունքում Շուշանիկ Ռ․-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Կենտրոնական բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնից Շուշանիկ Ռ․-ին ուղեկցում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվում է Աբովյանի քննչական բաժին։ 

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 166 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը շարունակվում է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր