211652_close_icon

Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան եւ Խորվաթիան ներառվել են ՌԴ-ի ոչ բարեկամ պետությունների ցուցակում

views-count2576 դիտում article-date 13:28 22-07-2022
Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան եւ Խորվաթիան ներառվել են ՌԴ-ի ոչ բարեկամ պետությունների ցուցակում։

«Կառավարությունը թարմացրել է արտասահմանյան պետությունների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են կատարում՝ ուղղված արտասահմանում ռուսական դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների դեմ։ Ցուցակում ներառվել են Հունաստանը, Դանիան, Սլովակիան, Սլովենիան եւ Խորվաթիան»,- տեղեկացրել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Սլովենիան եւ Խորվաթիան չեն կարողանա ՌԴ-ում աշխատակիցներ վարձել իրենց դիվանագիտական առաքելություններում, Հունաստանի, Դանիայի եւ Սլովակիայի համար աշխատակիցներ ունենալը սահմանափակվել է։

Նմանատիպ նյութեր