Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Սիրիայում նոր գործողության հարցում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պաշտոնական Անկարան ՌԴ-ից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանը ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության անցկացման հարցը կմնա Անկարայի օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ կպահպանվի Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիքը։
«Անկարան չի խաբվի Սիրիայի հյուսիսում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դրոշների ծածանմամբ թուրքական բանակին մոլորեցնելու ահաբեկիչների փորձերին։ Այս հնարքները չեն աշխատի»,- վստահեցրել է նախագահ Էրդողանը։
Նա հավելել է, որ Անկարան Ռուսաստանի Դաշնությունից և Իրանից աջակցություն է ակնկալում Թուրքիայի սահմանից Սիրիայի տարածք 30 կմ խորությամբ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու հարցում։