211652_close_icon
views-count66621 դիտում article-date 23:02 19-07-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Նորատուսում Honda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր, կովը սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում Honda Elison մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» ԲԿ։

Հարվածի արդյունքում ավտոմեենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ կովն էլ սատկել է։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Գավառի հիվանդանցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գավառի թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները տեղում հերթապահություն են իրականացրել, մինչև գազաբալոնի ամբողջությունը պատվի, քանի որ ավտոմեքենայի գազաբալոնից արտահոսք էր սկսվել։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։





 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր