1008 դիտում
10:49 19-07-2022
ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Նեդ Փրայս
Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, եւ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Այս մասին ասել է պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխգործակցել երկկողմ հիման վրա եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու հայաստանցի եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ «Պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը եւ այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ մենք կշարունակենք աջակցել դրան հնարավոր բոլոր եղանակներով»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր
1221 դիտում
17:59 04-01-2023
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
1403 դիտում
11:37 25-10-2022
ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Նեդ Փրայս
941 դիտում
12:05 14-12-2022
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է. Նեդ Փրայս
Այս բաժնից
913 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
889 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
829 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ