211652_close_icon
views-count928 դիտում article-date 23:59 18-07-2022

Լեհաստանում մեկնարկում են ազատ և հունահռոմեական  ըմբշամարտի միջազգային մրցաշարերը

Լեհաստանում առաջիկա օրերին հաջորդաբար կանցկացվեն ազատ և հունահռոմեական  ըմբշամարտի միջազգային մրցաշարեր:

Առաջինը ասպարեզ կելնեն  ազատ ոճի ներկայացուցիչները:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը պայքարի կհանի հետևյալ  մարզիկներին. 57 կգ քաշային Մանվել Խնձրցյան,  61 կգ ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ ՝ Վազգեն Թևանյան, 70 կգ՝ Արման Անդրեասյան, 74 կգ ՝ Հրայր Ալիխանյան և 79 կգ՝  Արման Ավագյան:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի  նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը  թիմը մրցավայր կուղեկցի  հուլիսի 21 –ի լուսադեմին: Նա իր  <<  մարտիկների >>  անունները կհրապարակի առաջիկա օրերին:

Լեհաստանում նախատեսված ստուգատեսները հանդիսանում են Բելգրադում սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը:

Նմանատիպ նյութեր