211652_close_icon
views-count36413 դիտում article-date 18:00 18-07-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Toyota-ն տապալել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջված հայտնվել ջրատարում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 

Այսօր՝ հուլիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններոմ Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» ԲԿ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Նշան Հակոբյանն ու Ռոլանդ Դավթյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննրական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Արարատի մարզի ներկայացուցիչները, ովքեր կատարում են անհրաժեշտ աշխատանքներ՝ լուծելու տապալված բետոնե էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։

էլեկտրասյան տապալման հետևանքով 2 ավտոմեքենա վնասվել է, որոնցից մեկը պարսկական համարանիշներով է, մեկն էլ՝ պաղպաղակ տեղափոխող։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+

Նմանատիպ նյութեր