Դմ. Մեդվեդևը Ուկրաինայի իշխանություններին զգուշացրել է Ահեղ դատաստանով՝ Ղրիմի վրա հարձակվելու դեպքում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի ղեկավարությանը խոստացել է Ահեղ դատաստան՝ Ղրիմի վրա հարձակվելու դեպքում: Ավելի վաղ Ուկրաինայի ՊՆ-ն չէր բացառել, որ Կիևը ամերիկյան HIMARS հրթիռները կարող է օգտագործել թերակղզում ռուսական օբյեկտների դեմ, հայտնում է TASS-ը:
«Եթե հանկարծ նման բան տեղի ունենա, նրանց համար այնտեղ ակնթարթորեն Ահեղ դատաստանը կգա. շատ արագ և ծանր: Թաքնվելը շատ բարդ կլինի:
Ու այդքանից հետո նրանք շարունակում են նման հայտարարություններով սադրել ընդհանուր իրավիճակը», ասել է Մեդվեդևը Վոլգոգրադում վետերանների հետ հանդիպման ժամանակ: