Մեդվեդևը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին լաթի չվերածվել
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին կենտրոնանալ, որպեսզի ոտքի տակի լաթի չվերածվեն։ Նա խորհուրդ է տվել պաշտպանել իրավապահ կառույցները։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Միայն այդ դեպքում է հնարավոր ծավալել լիարժեք տնտեսական համագործակցություն»,֊ վստահաբար ասել է նա։
Նշենք, որ չորեքշաբթի օրը ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել էր, որ Ուկրաինային հերթական 2 մլրդ դոլարի վարկի տրամադրման հստակ ժամկետ չկա։
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի նախագահը և ընդդիմադիր ղեկավարները հաշտեցման էին եկել, որը մի քանի ժամ անց խախտվել էր ընդդիմադիրների կողմից։