211652_close_icon
views-count516 դիտում article-date 20:18 14-07-2022

Աբուբաքար Սիլլա․ «Շնորհակալ եմ ՀՖՖ-ին` նման հնարավորություն ընձեռելու համար»

Հուլիսի 14-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, «Կիլիկիա» ակումբի հարձակվող Աբուբաքար Մոուքթար Սիլլան ստացավ Ֆուտբոլի սիրողական  Ա լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը։

«Շատ հպարտ եմ լինելու առաջին ֆուտբոլիստը, ով ստանում է Ֆուտբոլի սիրողական Ա լիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը։ Սա ոչ միայն իմ, այլև իմ խաղընկերների և մարզչական շտաբի, թիմի ղեկավարության նվաճումն է։

Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ մեզ նման հնարավորություն ընձեռելու համար։ Ոչ բոլոր ֆուտբոլիստները կարող են խաղալ Պրեմիեր լիգայում կամ Առաջին խմբում։ Սա շանս է բոլոր այն ֆուտբոլիստների համար, ովքեր ունեն երազանք՝ դառնալու պրոֆեսիոնալ և հանդես գալու արդեն վերոնշյալ առաջնություններում»։

Նմանատիպ նյութեր