211652_close_icon
views-count19169 դիտում article-date 21:54 11-12-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Ավանում բարձրահարկ շենքի տանն առաջացած կրակի պատճառը 5 կիլոգրամանոց գազաբալոնն է եղել. ժամանել են մեծ թվով հրշեջներ, հայտարարվել է «Բիս 1»․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 31 շենքի բնակարաններից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 5-րդ և 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության  «Բիս 1» աստիճան։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Վանուշ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Հակոբյանն ու Վոլոդյա Մեսրոպյանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտուշ Համբարձումյանի բնակարանի պատշգամբում, 5 կիլոգրամանոց գազաբալոնից առաջացած կրակից։

Այրվել է կահույքը, կենցաղային տեխնիկան, ամբողջությամբ այրվել են պատշգամբի պատուհանների շրջանակները, միջսենյակային դռները և պատուհանները մասամբ ջերմահարվել են։

Լուսանկարները` Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր