211652_close_icon

Հայաստանի տղամարդկանց Մ16 հավաքականը մեկնել է Կոսովո

views-count1490 դիտում article-date 18:29 10-07-2022

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-ից 17-ը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին։

Այսօր առավոտյան Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ մեր հավաքականը մեկնել է Կոսովո, հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.

1. Հայկ Կարախանյան
2. Գևորգ Մանուկյան
3. Սարգիս Հարությունյան
4. Էդվարդ Քալաջյան
5. Դավիթ Պոյաճեան
6. Դավիթ Վարդանյան
7. Գրեգորի Մողոյան
8. Գրեգորի Ղազարեան
9. Գրեգորի Գույուջյան
10. Ալեքս Հակոբյան
11. Կարեն Աղաջանյան
12. Ռաֆայել Սաֆարյան

Մարզչական շտաբում ընդգրկված են նաև Սարգիս Ստեփանյանը և Սևակ Քէթէնճեանը: Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Ջիբրալթարի, Անդորրայի և Մոլդովայի թիմերը:

Նմանատիպ նյութեր