211652_close_icon

Եկեղեցին իր կանոնադրության համաձայն կարող է բանադրել նրանց. Ռուբեն Բանուչյան

views-count2308 դիտում article-date 23:31 10-07-2022
Եթե Ծառուկյանը և իր ընտանիքը իրենց համարում են Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետևորդ և, անտեսելով եկեղեցու հորդորը այնուամենայիվ շարունակում կյանքի կոչել Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարը, ապա պետք է նկատի առնեն այն հանգամանքը, որ եկեղեցին իր կանոնադրության համաձայն կարող է #բանադրել նրանց և դրանից հետո թող իրենք որոշեն շարունակել այդ գործը թե ոչ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Բանուչյանը:

«Եթե հակիրճ, ապա բանադրանքը Եկեղեցական իշխանության կամ իշխանավորի գրած պատիժն է հավատացյալի վրա, որով նա զրկվում է հաղորդակցությունից մյուս հավատացյալների հետ, ինչպես նաև եկեղեցական խորհուրդներին մասնակցելու իրավունքից», գրել է նա:

Նմանատիպ նյութեր