2021 դիտում
10:13 08-07-2022
Էդուարդո Էռնեկյանը նման բան չէր ասել. Փաշինյանը խաբել է. մաս 45․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա՝ 2021-ի հենց այս օրերին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո կառավարության շենքում հանդիպել էր ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։
Ըստ կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Էռնեկյանը, ողջունելով Փաշինյանին, ասել էր. «Մենք աջակցում ենք Ձեր կայացրած որոշմանը, որովհետեւ դա շատ կարեւոր է, եւ մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը»: Էռնեկյանի ասածից ստացվում էր, թե նա աջակցում էր Փաշինյանի ղեկավարած ուժին ու «սրտատրոփ» սպասում էր, թե երբ է «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթանակ տանելու ընտրություններով: Բայց բարեբախտաբար կամ միամտորեն կառավարության լրատվական ծառայությունը նաեւ հանդիպման տեսագրությունն էր տեղադրել, ինչից էլ պարզ էր դարձել, որ իսպաներենի թարգմանչունին սխալ է փոխանցել Էռնեկյանի խոսքը:
Գործադիրը, ըստ երեւույթին, շոյվելով ոգեւորիչ խոսքերից, չի ջանացել այն ճշտել ու շտկել այն: «Դա նշանակալի փաստ է պատմական առումով, եւ ես կարող եմ միայն իմ աջակցությունը հայտնել արդեն կայացած որոշման առիթով: Եվ ինչպես նշել ենք ի սկզբանե, մենք Հայաստանի տնտեսության ինտեգրատիվ մասն ենք կազմում եւ պատրաստ ենք ամբողջությամբ համագործակցել երկրի հետ»,- իրականում ասել էր ՀՀ ազգային հերոսը: Ասել է թե՝ նա փոխանցել էր, որ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին, իրենք շարունակելու են ամբողջությամբ աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ստացվում է՝ հայտարարելով, թե Էռնեկյանը աջակցում է իշխանությանը՝ հերթական անգամ ստել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1761 դիտում
08:44 05-03-2014
Էդուարդո Էռնեկյանը մտադիր է ձեռք բերել նաև «Արարատ» ռեստորանի, «Նոյան տապան» գրախանութի տարածքները․ Ժողովուրդ
2752 դիտում
10:44 18-02-2015
Էդուարդո Էռնեկյանը հրաժարվել է ՀՀ ԱԳՆ շենքը գնելու մտադրությունից. ՉԻ
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»