Էդուարդո Էռնեկյանը մտադիր է ձեռք բերել նաև «Արարատ» ռեստորանի, «Նոյան տապան» գրախանութի տարածքները․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից։
Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, չի պատկանում Էռնեկյանին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։