1130 դիտում
09:14 16-11-2020
Հայրենիքի պաշտպանը չի կարող դավաճանել հայրենիքը. Սուրիկ Խաչատրյանը Աշոտ Մինասյանի մասին․ Meganews.am
Աշոտ Մինասյանը կանգնեց Հայրենիքի սահմանների պաշպանության գործում դեռևս 1990֊ական թվականներին։ Կազմելով Սիսական ջոկատը, կռիվ տալով թշնամու դեմ, փառապանծ հաղթակներ գրանցեց։ Գրում է [url=http://meganews.am/articles/74601?fbclid=IwAR2m7v1Ge7yImYm9lgqZtiEg7lPOkGuXeneYWmm3kcSt01x8XmT-zbcboSA]Meganews.am[/url]-ը։
Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ Մինասյանը իր ջոկատով հայրենի եզերքը պաշտպանեց նաև քառօրյա պատերազմի ժամանակ։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից նա կրկին առաջնագծում էր և մարտնչեց ամենավտանգավոր դիրքերում։
Հայրենիքի պաշտպանը չի կարող դավաճանել հայրենիքը և չի կարող թուլացնել իր պետության հիմքը։
Մինասյան Աշոտը եղել է և կա Սյունիքի պաշտպանական հենասյուներից մեկը ու ես, որպես նրա մարտական ընկեր, միշտ բարձր եմ գնահատել Աշոտի կազմակերպվածությունը, պատասխանատվությունն ու հայրենասիրությունը։ Այս կարևոր պահին, սատարելով մարտական ընկերոջս, կոչ եմ անում ուժային կառույցներին, դրսևորել բարձր պատասխանատվություն, գնահատել հայրենիքի պաշտպանի վաստակն ու հարցին մոտենալ բացառապես օրենքի տառից ու խղճի թելադրանքից ելնելով։
Նմանատիպ նյութեր
2871 դիտում
10:43 30-06-2022
Այս ողջ քարոզչության նպատակն է՝ ցույց տալ, որ առաջին հերթին արցախցիներն են դավաճանել իրենց հայրենիքը․ «168 ժամ»
1962 դիտում
19:18 03-09-2022
Արման Մինասյանի ջանքերով Հագվի բնակավայրում հավերժության պատ է կառուցվել․ Meganews.am
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ