slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար
211652_close_icon

Կայացվել է մեղադրական առաջին դատավճիռը գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու համար

views-count1869 դիտում article-date 17:30 27-06-2022
2022թ. փետրվարի 25-ին ՀՀ գլխավոր դատախազությունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացվել են Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Մ.-ի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրեենքով սահմանված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.28 հոդվածի 1-ին մասով վարչական տույժ կիրառելուց հետո՝ 30 օրվա ընթացքում 2020 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, ինչպես նաև նույն տարեթվի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերը հիշյալ հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելու վերաբերյալ փաստաթղթերը:

Որպես քրեական գործ հարուցելու առիթ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ դրանք ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստված նյութերով 2022թ. մարտի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ Ա. Մ.-ն 2022թ. մարտի 22-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ: Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 2022թ. մարտի 24-ին քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրկանա եզրակացությունը, և քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանի՝ 2022թ. հունիսի 21-ի դատավճռով, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, Ա. Մ-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարվել 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկման՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով: Ա. Մ.-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կիրառվել՝ սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Վերոնշյալը ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված և քննված առաջին քրեական գործն է այս արարքի քրեականացումից (09.06.2017թ.) ի վեր, որով Առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է մեղադրական դատավճիռ:

ՀՀ գլխավոր դատախազության
հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր