Գեղարքունիքի Մադինա համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու մեջ
.0ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի նախկին ղեկավարը օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո դիտավորությամբ հայտարարագիր չի ներկայացրել: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի ապրիլի 22ին Մադինա համայնքի նախկին ղեկավարը գրավոր ծանուցվել է 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը չներկայացնելու, ինչպես նաև դրանից հետո 30 օրվա ընթացքում համապատասխան հայտարարագիր ներկայացնելու պարտավորության, իսկ հակառակ դեպքում՝ 31-րդ օրը վարչական վարույթ իրականացնելու նպատակով հանձնաժողովին ներկայանալու վերաբերյալ: Հիշյալ անձը, սակայն, այդ ընթացքում չի ներկայացրել հայտարարագիրը և չի ներկայացել հանձնաժողովին:
Դրանից հետո համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտմա վերաբերյալ արձանագրություն, և 2024 թվականի օգոստոսի 5-ին տեղի ունեցած՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշում է կայացվել նրա նկատմամբ 200,000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասին: Պատշաճ ծանուցվելով վարչական տուգանք կիրառված լինելու վերաբերյալ՝ համայնքի նախկին ղեկավարը 30-օրյա ժամկետում դարձյալ հայտարարագիր չի ներկայացրել իրավասու մարմնին՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որի համար նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: