211652_close_icon
views-count3101 դիտում article-date 20:08 23-06-2022

Հայկական PR մրցանակաբաշխություն 2022․ հայտնի են հաղթողների անունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական Փի Ար ասոցիացիան հերթական անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի խոսքով, հանրային և քաղաքական դեմքերի, ընկերությունների ու պետական գերատեսչությունների աշխատանքը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական թիմի ուշադրության կենտրոնում է: Մրցանակաբաշխությունը միտված է բարձրացնել ու կարևորել հանրային կապերի մասնագետի դերը, արժևորել հանրույթի հետ հետադարձ կապը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը:

«Հայկական PR մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի հաղորդակցության մասնագետները, հանրային և քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, իրականացված արշավներն ու հնարքները, որոնք արժանացել են հանրույթի ուշադրությանը: Հայկական Փի Ար ասոցիացիան 2015 թվականից նախաձեռնել է իրականացնել գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հավաքագրելու հաղորդակցության ոլորտի գործող անձանց և կառույցների կառավարման գործիքների և տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը»,- նշում է PR մասնագետը:

Հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել թվով 8700 մարդ, որից 5700-ը` կին և 3000-ը` տղամարդ: Խորքային հարցազրույցներ են իրականացվել 73 ոլորտային փորձագետների հետ: Փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հաղորդակցության ոլորտի մասնագետ: Հետազոտությանը մասնակցել է 53 ֆոկուս խումբ: Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է:

Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները.

Տարվա հրապարակային գործիչ՝

. Արման Թաթոյան (Հաղթող)

. Արամ Վարդևանյան

. Ալեն Սիմոնյան

Տարվա պետական կառույց՝

.Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե

.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Հաղթող)

.Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հայկական բրենդ՝

.Ջերմուկ ապրանքանիշ (Հաղթող)

Հատուկ մրցանակ՝

.Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ինտելեկտուալ հեռուստախաղ

 

Տարվա PR պատասխանատու՝

. Լուսինե Մկրտչյան(ՀՀ ՊԵԿ)

. Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ)

. Հունան Թադևոսյան (ԱՀ ԱԻՊԾ)

Տարվա նորարարական PR`

.360 STORIES

. Արմեդ (Հաղթող)

. Բիոնիկ ձեռք

Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝

.«Horizon» (Հաղթող)

.«Զարթոնք»

.«Mirror»

Տարվա մշակութային PR`

. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» (Հաղթող)

. Project LA և Գոռ Սուջյան

. Գրքի երևանյան փառատոն

. Տարվա նախաձեռնություն՝

. 100 տուն Արցախի համար

. Ապագա հայկականը

. Մի դրամի ուժը (Հաղթող)

Տարվա ԶԼՄ՝

.Հանրային ռադիո. Դպրություն

. 5-րդ ալիք. Բառերէն (Հաղթող)

. Շողակաթ. Պահոց խոհանոցՄրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր