3706 դիտում
09:49 23-06-2022
«Գոլդեն փելեսը» գնած գործարար Նարեկ Նալբանդյանը բացելու է համակցված կերերի մեծ գործարան․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն գրեթե պատրաստ է Եղվարդի համակցված կերերի գերժամանակակից գործարանը, որն, ըստ էության, լինելու է Անդրկովկասում ամենամեծն ու ամենահզորը: Տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական հսկայի բացումը նախատեսված է շուրջ մեկ-մեկուկես ամսից։
«Եղվարդի համակցված կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր:
«Փաստի» հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արկադի Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ աշխատանքները, մասնավորաբար, ընթանում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների վերջին փուլը: Տնօրենի հավաստմամբ, պլանավորել են ամենաշատը 10-12 օր հետո ասֆալտապատումն ավարտել, այսինքն` գործարանն արտաքնապես համարյա ամբողջությամբ պատրաստ է լինելու:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նման խոշորածավալ նախագիծը իրականացվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, որն, ի դեպ, նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» (Golden Palace) հյուրանոցի գնորդն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
18040 դիտում
09:33 08-03-2022
«Գոլդեն փելիսը» գնած Նարեկ Նալբանդյանը վերածվում է նորօրյա օլիգարխի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»