211652_close_icon
views-count20297 դիտում article-date 11:42 22-06-2022

Հերթական գողությունը՝ «ՍԱՍ» սուպերմարկետի տարածքում. թալանել են սիրված մտավորականի հարազատին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում անձնական ունեցվածքի գողության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունիսի 19-ին, ժամը 22։00-ին ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Դավիթ Տեր-Գուլանյանից, ով հայտնել է, որ ժամը 21։30-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում իր կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը։ 

Դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Դ. Տեր-Գուլանյանը հայտնել է, որ գողացված դրամապանակի մեջ եղել են կարևոր փաստաթղթեր, 1000 ԱՄՆ դոլար և դրամ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Տեր-Գուլանյանը սիրված մտավորական, գրող-հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանի որդին է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր