1865 դիտում
09:37 21-06-2022
Արմեն Չարչյանից դժգոհում են, նոր կանոններ է սահմանել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի շուրջ (որը կրկին զբաղվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի փաստացի ղեկավարմամբ) դժգոհություններ կան: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած աշխատակիցները նշում են, որ Չարչյանի պահվածքն ու առաջ քաշած կանոնները խիստ անընդունելի են: Մասնավորապես՝ նույն մարդկանց խոսքով՝ նա ասել է, թե յուրաքանչյուր հիվանդից որքան է վճարելու հիվանդանոցին, որքանը պիտի իրեն պահի:
Բացի այդ, դժգոհություններ է առաջացրել նաեւ փոխտնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը, որը Չարչյանի մտերիմներից է: Այս անգամ դգոհությունները կապված են նաեւ նրա վարքի հետ, եւ նշվում է, որ վերջիններս կարծես թե վերեւից են նայում մյուս աշխատակիցներին, ժողովների ժամանակ կոպիտ խոսում, «մատ թափ տալու» ոճով շփվում բոլորի հետ: Այսինքն՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անառողջ մթնոլորտ է:
Աշխատակիցների բողոքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ Արմեն Չարչյանից։ Նա նախ խնդրեց մի փոքր ուշ զանգահարել, ապա ամբողջ օրը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին եւ նամակներին: Պատրաստ ենք հրապարակել նաեւ նրա տեսակետը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
922 դիտում
12:09 23-01-2024
Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ․ Գագիկ Ծառուկյան
2249 դիտում
15:19 09-12-2015
Թուրքիան նոր կանոններ է սահմանել երկրում աշխատող ռուս լրագրողների համար
4108 դիտում
15:37 28-10-2017
Ֆեյսբուքը քաղաքական գովազդի նոր կանոններ է սահմանել
Այս բաժնից
439 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
532 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»