5619 դիտում
18:15 18-03-2019
Հաղթանակի աստված Վահագնի ծննդյան օրը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները կդիմավորեն «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքում.
«Արորդիների Ուխտ»-ը և «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է մասնակցելու միջոցառմանը:
Կնշվի Ամանորն ու Վահագնի ծնունդը: Հեթանոս հայերը առաջնորդվելով արևային օրացույցով՝ գարնանային գիշերահավասարի օրը նշել են գարնան սկիզբը: Արեգ ամսվա Արեգակի օրը նշվել է նաև հաղթանակի աստված Վահագնի ծնունդը: Նրա ծնունդով է սկսվել Նոր տարին:
Մինչ բուն տոնախմբությունը «Արորդիների Ուխտ»-ի ներկայացուցիչները փոքր խմբով արևածագը կդիմավորեն արգելոց-թանգարանի տարածքում:
Տոնական արարողության ամենաուշագրավ մասերից մեկն էլ՝ ծիրանենու զարդարումն է: Հին Հայաստանում այն Կենաց ծառի խորհրդանիշ է եղել: Միջոցառման մասնակիցները ցանկություն կպահեն ու եռագույն ժապավեններով կզարդարեն արգելոց-թանգարանի տարածքում շուրջ 20 տարի առաջ տնկված ծիրանենին:
Միջոցառումը կշարունակվի երաժշտությամբ, Գառնի համայնքի մշակույթի պալատի սաների երգ ու պարի կատարումներով: Ներկաներին կբաժանվեն արևխաչերով տարեհաց ու մեկական ումպ գինի:
[b]
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և
պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ-ի լրատվության բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
469 դիտում
09:21 23-01-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
901 դիտում
23:07 22-01-2025
Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին