1567 դիտում
14:27 16-06-2022
Մանդատները դնելու հարց չենք քննարկում, դրանք մեզ դեռ պետք են գալու․ թե կարող են, թող զրկեն. Իշխան Սաղաթելյան. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Էդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկվում է, հայտնում է News.am-ը։
«Անցած տարի 270 հազար քաղաքացի մեզ քվե է տվել այն ծրագրի համար, որը մենք ներկայացրել ենք: Այսօր մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերի օրակարը փողոցում է: Մեզ մանդատ տված ժողովրուրդը մեզնից ունի այդ ակնկալիքը: Մենք հստակ հայտարարել ենք, որ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Կլինեն օրակարգեր, որոնք կսպասարկեն մեր հայտարարած նպատակներին, մենք կլինենք ԱԺ-ում: Հակառակ պարագայում չենք գնալու մասնակցենք անիմաստ, երկրորդական օրակարգերի: Ինչ վերաբերում է մանդատերից զրկելուն՝ կարո՞ղ են, թող անեն»։
Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտարարեց, որ իրենք մանդատները վայր դնելու հարց չեն քննարկում, որովհետև այդ մանդատները ճիշտ օրերին և ճիշտ պահերին անհրաժեշտ են լինելու հաջողության հասնելու համար։
«Միշտ իմացեք, վերջին հաշվով այդ փոփոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում և այդ մանդատները այդ օրը, այդ ժամին անհրաժեշտ են լինելու։ Սա չի նշանակում կախվել մանդատներից, մի տարի առաջ, երբ փողոցային պայքարի մեջ էինք, այդ ժամանակ մանդատ չունեինք, մեր պայքարը դրանով պայմանավորված չէ, բայց գալու է օր, երբ այդ մանդատները պետք են գալու վերջնական փոփոխության հասնելու համար»,- ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2110 դիտում
16:32 20-07-2021
«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները, «Պատիվ ունեմը» դեռ քննարկում է․ NEWS.am
1529 դիտում
15:09 17-02-2022
Ռոբերտ Քոչարյանը չի բացառում մանդատները վայր դնելու հնարավորությունը. News.am
Այս բաժնից
709 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
586 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
400 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը