5098 դիտում
17:57 05-12-2020
Իշխան Սաղաթելյան. Փաշինյանը փորձելու է նոր արտահերթ ընտրություններ կազմակերպել, կեղծելով դրանք՝ վերարտադրվել, նման բան չենք ընդունելու
Ընդդիմությունը 2 օր առաջ որոշեց ստեղծել վերկուսակցական, համահայկական շարժում՝ «Հայրենիքի փրկության շարժում», որի գլխավոր նպատակն է՝ փրկել հայրենիքը և հեռացնել Նիկոլին: Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/05/Saghatelyan/3462328]Tert.am[/url]-ը:
«Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու, եթե նրան հեռացնեինք պատերազմի սկզբին, այդ պատերազմը մեզ համար ավարտվելու էր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ, հետևաբար Նիկոլի՝ մեկ օր ավել մնալը փորձանք է մեր պետության և հայրենիքի համար»,- հայտարարեց նա:
Իսկ թե ինչ հարց են լուծվում Փաշինյանի հեռացումով, նա նշեց՝ առաջինը հնարավորություն կստեղծվի Հայաստանում հաստատել կայունություն և համերաշխություն: «Նիկոլի հեռացումով հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, մեր ժողովրդի ու պետականության շահերը, թուրքի առջև ծնկած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարող պաշտպանել մեր ժողովրդի շահերը, Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք կկանխենք սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսը և հումանիտար աղետը, Նիկոլ Փաշինյանի հեռացումով հնարավորություն կստեղծվի մեր երկրում իրականացնել, ազատ, արդար ընտրություններ»,- շեշտեց նա:
Սաղաթելյանի խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար Նիկոլ Փաշինյանը փորձ է անելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: «Այդ ընտրությունների ժամանակ փորձ է անելու մնալ վարչապետի աթոռին, կեղծել ընտրությունները և վերարտադրվել, եկեք մենք հենց հիմա հայտարարենք՝ մենք որևէ տարբերակ չենք ընդունելու, կա մեկ ճանապարհ և մեկ ընտրություն՝ Նիկոլը պետք է հեռանա և վերջ»,- նշեց նա:
Նմանատիպ նյութեր
5368 դիտում
22:08 10-07-2021
Ամեն ինչ պարզ է. փորձելու են վերջնականապես ջարդել մեր ազգի դիմադրողականությունը. Իշխան Սաղաթելյան
Այս բաժնից
1069 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1114 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
832 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան